«Գազպրոմ-Արմենիա»-ն նվազեցրել է հարկերը. գործերը լավ չե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին կիսամյակում եւս հազար խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը: Ըստ ՊԵԿ հրապարակած փաստաղթի, «Գազպրոմ-Արմենիա»-ն այս տարվա ընթացքում վճարել է 24 մլրդ 469 մլն դրամ հարկ: Միայն թե, նկատենք, որ նախորդ տարվա համեմատ, «Գազպրոմ-Արմենիա»-ն նվազեցրել է հարկային վճարները. 2016թ. առաջին կիսամյակում ռուսական ընկերությունը վճարել է 24մլրդ 560 մլն դրամ` ավելի քան 91 մլն դրամ ավելի, քան այս տարի:

Բայց «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը միայն այս տարի չէ, որ նվազեցրել է հարկերը: 2015թ. ընթացքում Հայաստանի միակ գազամատակարարող ընկերությունը վճարել էր 42 մլրդ 649.9 մլն դրամի հարկ, իսկ արդեն 2016-ին` 42 մլրդ 381.1 մլն դրամ:

Այս ընկերությունը տեւական ժամանակ է` չի հրապարակում հաշվետվություն գազի ներկրման ու սպառման ծավալների մասին, բայց դժվար չէ կռահել, որ հարկերի նվազման պատճառներից մեկն էլ հենց սպառման ծավալների կրճատումն է, երբ արտագաղթի ու սոցիալական վիճակի վատթարացման հետեւանքով ավելի քիչ գազ է օգտագործվում:

Արման Գալոյան




Լրահոս