
Ալլա Պուգաչովայի թոռը՝ Կրիստինա Օրբակայտեի և Վլադիմիր Պրեսնյակովի 26-ամյա որդին՝ Նիկիտան, ամուսնացել է: Նրա ընտրյալը հարևանուհին է՝ 20-ամյա ուսանողուհի Ալյոնա Կրասնովան: Նրանք հանդիպում են արդեն մի քանի տարի:
Այս հարսանիքն արդեն իսկ մեծ իրարանցում է առաջացրել: Արարողությանը հրավիրված են եղել 200 հյուրեր, հարսնացուն երկու հագուստ է կրել: Հիմնականում հարսանեկան արարողության հետ կապված խնդիրներն իր վրա էր վերցրել Կրիստինա Օրբակայտեն: Ալլա Պուգաչովան և մյուս հյուրերը նորապսակներին հիմնականում գումար են նվիրել:
Հարսնացուն ասել է, որ ծրարներն ամենալավ նվերն էր, իսկ ընկերներն էլ նորապսակներին նկար էին նվիրել: