ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Հայաստանն Իսրայելից զենք չի գնում. Սերժ Սարգսյանն ու իր վարած քաղաքականությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելը պատրաստ է զինտեխնիկա վաճառել նաև Հայաստանին, իսկ Ադրբեջանին զենք է վաճառում ոչ Հայաստանի նկատմամբ թշնամության պատճառով: Երեկ լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ընդգծենք, որ նախօրեին էլ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային անդրադարձել էր «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:

«Իսրայելը զինամթերք մատակարարող երկրների հնգյակում է, եւ դա գաղտնիք չէ: Հայաստանին եւս առաջարկվել է գնել զինամթերք, բայց պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է, եւ մեզ հարմար չէ, իսկ հիմա գնդակը Հայաստանի ձեռքում է, մենք միշտ բաց ենք: Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելուն, ձեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն Ադրբեջանին ավելի շատ զենք է վաճառում: Հետաքրքի՞ր է՝ այս հարցը դուք տալի՞ս եք Ռուսաստանին», -ասել է նա:

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս