Միլիոնատեր դեսպանի փողերը պակասել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա ընթացքում նվազել են Հայաստանի նախկին վարչապետ, այժմ` Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի դրամական միջոցները: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, տարեսկզբին դեսպանն իր հաշվին ունեցել է 6 մլն 150 հազար եվրո, իսկ արդեն 2016թ. վերջում ունեցվածքը կազմել է 5 մլն 700 հազար եվրո:

Սարգսյանը չունի որեւէ մեքենա, փոխարենը հայտարարագրել է 3 սեփական տուն ու 2 բնակարան: Հետաքրքիրն այն է, որ Արմեն Սարգսյանը եկամտի որեւէ աղբյուր չի հայտարարագրել, ու կարելի է ենթադրել, որ նա աշխատում է առանց աշխատավարձ ստանալու:




Լրահոս