Օլիմպիական փառատոն. Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները։

Մրցումային վերջին օրը թենիսիստ Արթուր Սողոյանին չհաջողվեց քառորդ եզրափակչում հաղթել Լեհաստանի ներկայացուցչին։

Ձյուդոյիստ Սամվել Գեւորգյանն առաջին գոտեմարտում հաղթեց լիտվացի Էդվարդաս Սագալեսին, սակայն երկրորդում զիջեց թուրք Մուհամետ Կոսին եւ դուրս մնաց հետագա պայքարից։

Լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մ ազատ ոճում 52.07 արդյունքով 9-րդն էր։ Նա չանցավ եզրափակիչ, սակայն Հայաստանի պատանիների նոր ռեկորդ սահմանեց։

Լողի աղջիկների 50 մ ազատ ոճ մրցաձեւում Վարսենիկ Մանուչարյանը 28.15 արդյունքով չհաղթահարեց որակավորման փուլը։

Խմբակային մրցավազքում հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես եւ Հենրիկ Երանոսյաններն անհաջող հանդես եկան։




Լրահոս