Պայմանագրային զինծառայողին սպանել է ծառայակի՞ցը, թե՞ հակառակորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 28-ին` ժամը 16:40-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային 1984թ-ին ծնված Արկադի Լևոնի Ղամբարյանի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով: ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ArmLur.am-ին հասած տեղեկության համաձայն՝ կրակոցը արձակվել է ծառայակցի կողմից, ինչի արդյունքում էլ պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է: Հիվանդանոցից մեզ հայտնեցին, որ իրենք նախ ահազանգ են ստացել, որ վիրավոր կա սահմանին, իսկ հետո արդեն տեղեկացել են, որ զինծառայողը մահացել է:

Թե որքանով է սպանության մասին տեղեկատվությունը հավաստի, մեզ չհաջողվեց պարզել: Մահացած հայտնաբերված զինծառայողը Լոռու մարզի Քարկոփ գյուղից է: Գյուղապետ Ժորա Այբեկյանին ուղղված մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան ժամեր շարունակ:

Դատելով ՊՆ հաղրդագրությունից` պարզ է դառնում, որ ՊՆ-ն թերևս չի օգտագործում հակառակորդի արձակած կրակոց նախադասությունը, ինչն էլ հիմք է տալիս մտորել՝ պայմանագրային զինծառայողը զոհվել է հակառակորդի կրակոցից, թե ծառայակցի:

Մանրամասները՝ առաջիկայում:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս