Վանաձորցիները դժգոհում են կանգառների վիճակից. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտը» թերթը գրում է, որ Վանաձորում խնդիր է կանգառների վերանորոգումն ու կահավորումը: Քաղաքում շատ կանգառներ գտնվում են, մեղմ ասած՝ անմխիթար վիճակում, կամ նստարաններ չկան, կամ էլ ծածկն է բացակայում:…Կանգառներում բացակայում են նաև ժամանակատախտակները: Վանաձորցիներից շատերի համար սա խնդիր է առաջացնում. «Ես Բազում թաղամասում եմ ապրում, օրինակ, որ ուզում եմ գնամ Տարոն 4, չգիտեմ ինչ ժամի է տրանսպորտ լինում, կանգնում եմ, այնքան սպասում, մինչև երթուղային գա, գնամ: Իսկ որ ժամերը, ուղղությունը մի տախտակի վրա գրած- կպցրած լինի, շատ լավ կլինի»,-ասում է վանաձորցի Գայանեն:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս