![](https://armlur.am/wp-content/uploads/2017/04/Sergey-Minasyan-472x265.jpg)
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանին Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը մի փոքր ձգձգվելու է: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այդ ձգձգման պատճառը Սերժ Սարգսյանի արձակուրդն է: Նշանակումը տեղի կունենա նրա վերադարձից հետո:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ Մինասյանին դեսպան նշանակելու գործընթացն ընթացքի մեջ է: Իսկ Վրաստանում հայկական համայնքի ներկայացուցիչների մեծ մասը ոգեւորված է այս լուրով, քանի որ ներկայիս դեսպանը՝ Յուրի Վարդանյանը, այդպես էլ իրեն չարդարացրեց այս պաշտոնում: