Նոյեմբերյանում մահացած զինծառայողն ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,  Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային 1984թ-ին ծնված Արկադի Լևոնի Ղամբարյանի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով:

 ArmLur.am-ի հետ զրույցում Քարկոփի գյուղապետ Ժորա Այբեկյանը տեղեկացրեց, որ պայմանագրային զինծառայողի ընտանիքն ապրում է  սոցիալապես անապահով պայմաններում:

Ըստ գյուղապետի՝  մահացածն ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխաններ:

Նշենք, որ դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս