«Բորոդինո» գործարանը հայտնվել է «սև ցուցակում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պահածոների «Բորոդինո» գործարանը հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Ընկերությունը նշված ցանկում հայտնվել է այս տարվա փետրվարի 24-ից եւ կմնա մինչեւ օգոստոսի 24-ը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայաստանի «Բորոդինո» պահածոների գործարան»-ը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթը, եւ գնման գործընթացի շրջանակում պահածոների գործարանը ներկայացրել է կեղծ տվյալ: Տեղեկացնենք, որ այս ընկերությունը ֆինանսական խնդիրների պատճառով սնանկ է ճանաչվել, եւ հիմա պետական գնումներին մասնակցելու իրավունքից առժամանակ զրկելը է՛լ ավելի կխորացնի նրանց ֆինանսական ծանր վիճակը:

Մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրանցի մի գործարար մտադիր է գնել պահածոների գործարանը:




Լրահոս