Ինչու մյուս ուժերն ընդգրկված չեն կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը: Այն գլխավորում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով խորհրդի նախագահն է: Նրան հաջորդում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ցանկում խորհրդարանական ուժերից ներկայացված է միայն «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2015 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավարության նիստումորոշվեցստեղծելկոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Այն ղեկավարում էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիմաէլ կոռուպցիայի դեմ պայքարելու հերթը Կարեն Կարապետյանինն է: Բայց նկատենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի ստեղծված խորհուրդը բավարարվում է միայն հանձնարարականներ տալով, կարգեր մշակելով, քննարկումներ անցկացնելով կամ էլ օրենքներում փոփոխություններ անելով: Ուրիշոչինչ, այսինքն՝ոչ մի առարկայական գործողություն. մինչդեռ այդ ամենը նույն խորհրդի անդամները ի պաշտոնե պարտավոր են անել:

Նշենք, որ խորհրդի կազմում ընդգրկված է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ումհետ «Ժողովուրդը» զրուցել է խորհրդի, կոռուպցիայի դեմ պայքարի եւ արձանագրած «հաջողությունների» մասին:

Պարո՛ն Արամյան, Դուքհակակոռուպցիոն խորհրդի անդամ եք: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ պայքարը,եւհենցՁեր առաքելությունը ո՞րն է լինելու:

-Այդ խորհրդի անդամներից յուրաքանչյուրը պատասխանատու է իրոլորտում հակակոռուպցիոն գործիքակազմի ներդրման մասով: Ես արդեն բազմիցս նշել եմ, թե մենք գնումներիոլորտումինչեր ենք արել: Մենք ամբողջապես թափանցիկացրել ենքպրոցեսները, նաեւմենք շատ ակտիվ համագործակցում ենք ՀԿ-ներիհետ, որոնք մեզ նաեւօգնում են, թե որտեղ են այն խոռոչները, որտեղմենք կարող ենք է՛լ ավելի բարելավել: Ֆինանսների նախարարության ամենառիսկային գոտին գնումների համակարգն է, մենք վստահ ենք՝ այն նոր գործիքակազմը, որ ներդրել ենք,եւ կյանքի է կոչվել այս տարվա ապրիլից, կօգնի, որպեսզի ավելի թափանցիկ դառնա ամբողջ համակարգը,եւ նվազեցվենկոռուպցիոն դրսեւորումները:

-Նման խորհուրդներ նախորդ կառավարությունների ժամանակ եւս եղել են: Ի՞նչ իմաստ ուներնոր մարմին ստեղծելը:

-Նախկինում մենքչենքունեցել այն դեպքը, որտնտեսվարող սուբյեկտը բացահայտի իրենց սեփականատերերին,այս գործիքակազմը բոլորովիննոր է: Մենքչենքունեցել նաեւ այն գործիքակազմը, որով գնումների համակարգից կպահանջեինք բացահայտել կամ հայտարարագրել իրենց շահերը կամ փոխկապակցվածությունը տնտեսվարող սուբյեկտիհետ: Մենք նաեւկոշտ քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի գնումների ամբողջ համակարգը տեղափոխվի էլեկտրոնային դաշտ: Հունվարից նոր էլեկտրոնային գործիք ներդրվեց,եւ եթե մինչ այդ միայն հրապարակվում էր հաղթող կազմակերպության հայտը, այսօր ստեղծվել է մի հարթակ, որը հնարավորություն է տալիս տենդերի վերջում ավտոմատ բացվեն բոլոր ընկերության առաջարկները,եւ դա հրապարակվում է:Կառավարության որոշումով մի քանի փոփոխություն կատարեցինք, որպեսզի արհեստածին թերություններիհիմքովորեւէ մեկը որեւէ մեկին չկարողանա դուրս շպրտել տենդերային պրոցեսներից:

-Պարո՛ն Արամյան, որքանո՞վ կարող է խորհրդի կազմը վստահություն ներշնչել, եթե հաշվի առնենք, որ նախկինում եղած խորհուրդները արդյունք չենտվել, հասարակության մոտ էլ անվստահություն կա:

-Գիտեք, այդ բանը պետք է հարցնել հանրությանը: Ես չեմ, որ դրա վրա պետք է դատողություններ անեմ: Դա կնշանակի, որ ես դատողություններ եմ անում իմ գործընկերներիովլինելու մասին, կամ ինչ աշխատանք են կատարում, ինչը ճիշտ չէ:

-Բայց կարո՞ղ է վստահություն ներշնչել մի խորհուրդ, որտեղ ընդդիմությունից ներկայացված է միայն «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը, ում դժվար է ընդդիմադիր կերպար ընկալելը: Ինչո՞ւմյուսուժերը ներկայացված չեն:

-Վստահությունը կամ վերահսկողությունը պետք է լինի հանրությունից: Ասեմ ավելին՝ որքանով ես տեղյակ եմ, կատարվել է առաջարկ բոլորուժերին, որպեսզի նրանք անդամակցեն, քանի որ այս խորհուրդը ՀՀ-ի համար է աշխատում,եւ այդ տեսանկյունից ասելով, որ վստահություն չիներշնչում, ես չեմկիսում այդ կարծիքը՝ լինելով այդ խորհրդի կազմում: Բայց մնացած մասերով չեմ կարող գնահատական տալ հանրության յուրաքանչյուր անդամի տեսանկյունից:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս