Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. նրան շտապ տեղափոխում են Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում ադրբեջանական զինուժի կրակոցից վիրավորվել է Պառավաքարի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Արթուր Մայրանյանը:

ArmLur.am-ի հետ զույցում  Պառավաքարի գյուղապետի տեղակալ Սարգիս Մարգարյանը հայտնեց, որ գնդակը կոտրել է Արթուրի ձեռքի ոսկորները, ապա դիպել ողնաշարին:

Գյուղապետի տեղակալի խոսքով՝ այս պահին վիճակը գնահատվում է բավարար, նրան Բերդի Բժշկական կենտորնից տեղափոխում են Երեւան:

Ըստ նրա՝ վարկած կա այն մասին, որ գնդակը թունավոր է եղել, որի արդյունքում զինծառայողը ուռչել է:

Տեղեկացանք նաև, որ  Արթուր Մայրանյանի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում: Նա երկու անչափահաս երեխաների հայր է, իսկ վերջինիս եղբայրը ծանր հիվանդ է: Ընտանիքում այս պահին շատ ծանր իրավիճակ է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս