shamshyan.com-ը գրում է. «Քիչ առաջ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողական УАЗ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով գլխավոր վարչություն բերվեցին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչներ՝ 47-ամյա Ռուզաննա Մկրտչյանը և նրա որդին՝ նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Նորիկ Սիմոնյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ հետո քննչական կոմիտեից նրանք տեղափոխվելու են Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան, որտեղ քննիչը միջնորդություն է անելու, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նրանց նկատմամբ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: