Հուլիսի 28-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի հետ:
Հանդիպման ընթացքում նախարար Արամյանը անդրադարձել է ԵՆԲ-ի հետ ներկա համագործակցությանը և կարևորել է, մասնավորապես, ԵՆԲ աջակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում, պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության ընդլայնման և խորացման վերաբերյալ: Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկա իրավիճակը, զարգացման հիմնական միտումները և ՀՀ կառավարության կողմից տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը:
ԵՆԲ փոխնախագահը նույնպես կարևորել է Հայաստանի հետ բազմոլորտ համագործակցությունը: Վազիլ Հուդակը նշել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել համագործակցությանն ուղղված նոր ծրագրեր, այդ թվում՝ Հայաստանում պետական-մասնավոր գործընկերության զարգացմանն աջակցության հնարավորությունները: