Հուլիսի 29-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի ունեցել է ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 46-րդ կմ-ին Opel Vectra մակնիշի 35 GT 011 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 13 մ գլորվել ձորակը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Հ.-ը դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: