Նորակոչիկները երդվեցին Սարդարապատի հուշահամալիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հուլիսի 29-ին հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Արմավիրի զորամասի նորակոչիկների երդման արարողությունը։

Սարդարապատի փառապանծ հաղթանակին նվիրված հուշահամալիրի ներքո նորակոչիկների երդումը խորհրդանշական է և յուրատեսակ պատգամ հայրենիքի պաշտպանությանը զորավիգ հայորդիների համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», զինծառայողներին ողջունել և քաջալերանքի խոսք է հղել Արմավիր զինվորական կայազորի հրամանատարությունը՝ ի դեմս գնդապետ Վահագ Ասատրյանի, շտաբի պետ Արայիկ Մինասյանի։ Բարեմաղթանքներով հանդես է եկել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։

Զինծառայողներին իր օրհնանքն է հղել Տեր Արիս քահանա Խաչատրյանը:

Սարդարապատի հերոսամարտի խորհուրդը իրենց հոգում, հպարտ քայլերթով՝ նորակոչիկները համալրեցին մեր հաղթական բանակի շարքերը։




Լրահոս