Վերջին շրջանում մեծ ալիք էր բարձրացրել «Դեպի վայրէջք» սերիալում բաց տեսարանով դերասան Սարգիս Գրիգորյանի հանդես գալը: Անգամ Սարգիսի կնոջը՝ Մանե Գրիգորյանին, ֆեյսբուքյան տիրույթում խորհուրդ էին տալիս բաժանվել նրանից: Սակայն Սարգիսը ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ ֆիլմում ցենզուրայից դուրս որևէ բան չկա: Ըստ նրա՝ Սոսը Սարգիսից մի հատված է՝ աղ ու բիբար վրան ցանած:
Սարգիսի կարծիքով՝ հայ դերասանն ընտրելու հնարավորություն չունի, քանի որ առաջարկները քիչ են, և այն պոտենցիալը, որն իր մեջ կա, չի կարողանում լուրջ ֆիլմերում օգտագործել:
Իր ամբողջ կարիերիայի ընթացքում ինքը պայքարել է որևէ հեռուստաընկերության դերասան լինելու դեմ, ինչպես ինքն է ասում` դերասանը որևէ մեկի սեփականությունը չէ:
Սարգիսի գնահատմամբ` այսօրվա դերասանների մոտ չափից դուրս է ազատությունը, որը վերածվել է լկտիության: «Բերելով մեկ- երկու մասնագետ` կողքը լցնում են տարբեր բնագավառի մարդկանց»:
Սարգիսն անդրադարձավ նաև մեր երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին` նշելով, որ մենք ենք ընտրում մեր ղեկավարներին եւ արժանի ենք այն ամենին ինչ ունենք:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Հովսեփ Ենոքյան