Հուլիսի 29-ին, ժամը 15:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Տերյան փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մուրացան փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 17:30-ին: Ամբողջությամբ այրվել է տան տանիքը՝ 300 քմ: