Իրանում հայտարարել են, որ ամերիկյան ռազմաօդային ուժերը նորից նախազգուշական կրակ են բացել իրանական նավերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:
ԱՄՆ Nimitz ավիակիրը՝ այլ նավերի ուղեկցությամբ, մոտեցել է իրանական կատերներին, որից հետո ԱՄՆ ռազմաօդային ուժերը ուղղաթիռ են ուղղել նրանց մոտ և նախազգուշական հրաձգություն բացել:
«Ամերիկացիները սադրիչ և ոչ պրոֆեսիոնալ քայլ են արել՝ կրակ բացելով (իրանական) նավերի ուղղությամբ»,- ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաղորդագրության մեջ: