Աֆղանստանում ոչնչացվել է հերոինի արտադրությամբ զբաղվող 6 լաբորատորիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի անվտանգության ուժերը երկրի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում ոչնչացրել են հերոին արտադրող 6 ընդհատակյա լաբորատորիա: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը:

«Աֆղանական ազգային բանակի հատուկ նշանակության ուժերը գործողություն են անցկացրել Գիլմենդ նահանգի Սանգին և Նովզադ շրջաններում: Արդյունքում հաջողվել է ոչնչացնել հերոին արտադրող 6 ընդհատակյա լաբորատորիա: Գործողության ընթացքում ոչնչացվել է մեկ գրոհային, ևս երկուսը վնասվածքներ են ստացել», – ասվում է փաստաթղթում:

Դրանից բացի, նախարարության տվյալների համաձայն, լաբորատորիաներում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր քիմիական նյութերով 277 տակառ, որոնք օգտագործվում են թմրանյութերի արտադրության ժամանակ:




Լրահոս