Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Լանջիկ-Երևան ճանապարհին. վարորդը մահացել է, կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին, ժամը 05:48-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ-Երևան ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 84-րդ կմ-ին բախվել են «Chevrolet Aveo» մակնիշի 37 ML 777 (վարորդ Գ. Մ. ) և «Mercedes Benz C» մակնիշի 34 TD 443 պետհամարանիշերով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1987 թ. ծնված Լ. Դ.-ն և 1959 թ. ծնված Ս. Դ.-ն հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ. հոսպիտալացման ճանապարհին վարորդը մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 մանկահասակ երեխա, և Mercedes-ը շահագործվում էր որպես տաքսի: Իսկ Chevrolet-ի վարորդ Գ. Մալխասյանը մասնագիտությամբ փաստաբան է:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:




Լրահոս