Ասում են, որ հանճարեղությունն ու խելագարությունը գրեթե նույն բանն են: Եթե նայենք պատմության ամենահայտնի գաղափարներնին ու գյուտերին, ապա առաջին հայացքից դրանք տարօրինակ են թվացել, սակայն հետագայում պարզվել է, որ դրանք իրականալի են ու շատ հաջողված գաղափարներ են:
Այդպիսի մի հանճարեղ գաղափար էլ եղել է սմայլիների ստեղծումը:
Սա պատմություն է այն մասին, որ պետք է ոչ միայն գաղափարներ մտածել, այլև մինչև վերջ հավատալ դրանց:Բոլորին հայտնի սմայլիկները, որոնք դարձել են մարդու անբաժանաելի մասը, 1963 թվականին ստեղծել է ամերիկացի նկարիչ Հարվի Բոլը: Սակայն այս «գյուտի» համար նա ստացել է ընդամենը 45 դոլար:
Մի քանի տարի անց բիզնեսմեններ Բերնար և Մյուրեր Սփեյներները սմայլիկներում տեսան մեծ պոտենցիալ: Նրանք սկսեցին զբաղվել դրանց վաճառքով և «դեղին ժպիտների» լիցենզավորմամբ և աշխատեցին ավելի քանի 50 մլն դոլար: