Այսօր Վանաձորում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 15:30- սահմաններում բեռնատար գնացի տակ կին է ընկել ու մահացել: Մեքենավարների պատմելով՝ կինը պառկած է եղել գնացքի գծերի վրա և մեքենավարների և ոչ մի ազդանշանին չի պատասխանել: Գնացքը կնոջը փաստացի երկու մասի է բաժանել: Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, փորձաքրեագետները, քննիչը, ՀԵԿ աշխատակիցները:
Գծերի տակ ընկած կինը 40-50 տարեկան է, ոստիկանությունը պարզում է կնոջ ինքնութոյւնը:
Էդվարդ Արզումանյան