Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն սրճարան են ժամանում Լոռու մարզի ոստիկանության, ինչպես նաև՝ Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների օպերատիվ խմբերը և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Լոռու մարզի պահպանության բաժնի ծառայողները:
Հենց տեղում ոստիկանների ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ վնասազերծվում է կրակոցներ արձակողը, ով, ինչպես ժողովուրդն է ասում, «մինչև ատամները զինված էր», որին էլ բերման են ենթարկում Ոստիկանության Տարոնի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների հեղինակը Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 46-ամյա Վահրամ Ալթունյանն է, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ:
Մանրամասները`այստեղ