
2016 թվականի հուլիսին 14 օր ողջ Երևանն ու Հայաստանը շունչները պահած հետևում էին ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձություններին: Երկշաբաթյա զինված դիմակայությունն ավարտվեց հուլիսի 31-ին, երբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հայտարարեցին, որ իրենք իշխանություններին հանձնվելու որոշում են կայացել։
Նշենք, որ հանձնվելու ընթացքում ՊՊԾ գնդում է եղել և այնտեղից ամենավերջինը դուրս եկել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով այդ ընթացքում խմբավորման և իշխանությունների միջև հիմնական բանակցողն էր: Այս ամենի հետևանքով զոհվեց երեք ոստիկան, վիրավորվեցին տասնյակ քաղաքացիներ՝ ոստիկաններ և զինված խմբի անդամներ։
Զինված խմբավորման անդամների հանձնվելը` տեսանյութում: