10 տոկոսով աճել է աղբի քանակը. ինչո՞վ է դա պայմանավորված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում գրեթե 10 տոկոսով ավելացել է տեղափոխվող աղբի քանակը։ Հավաքվող աղբի քանակի նման ավելացումն, իհարկե, որոշ չափով ազդեցություն է գործել նաև աղբահանության գործընթացի վրա՝ ստեղծելով լրացուցիչ ծանրաբեռնվածություն։

Այսպես, եթե 2016 թ. նույն ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերության կողմից օրական հավաքվել և տեղափոխվել է 900-1000 տոննա աղբ, ապա 2017 թ. այդ թիվը կազմել է 1000-1100 տոննա։

Նշենք, որ համաշխարհային պրակտիկայում ընդունված է առհասարակ աղբահանության ոլորտի առանձնահատկությունների և գրանցվող փոփոխությունների հիման վրա վերլուծել տվյալ քաղաքում շրջակա միջավայրի կայուն զարգացման առկա վիճակը և հնարավորությունները, քաղաքային կյանքի ակտիվությունը։ Օրինակ՝ ուսումնասիրության են ենթարկվում կուտակվող աղբի քանակը, տեսակը, մարդկանց վերաբերմունքն աղբի նկատմամբ և շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում։

Երևան քաղաքում նման փորձառությունը դեռևս ձևավորման փուլում է։ Այս համատեքստում «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է Երևանի բնակիչներին աղբը նետել աղբամանների մեջ, հատկապես՝ քաղաքի համար նման ակտիվ ժամանակահատվածում։ Այդպիսով միասին ավելի առողջ և գեղեցիկ միջավայր կստեղծենք քաղաքի բոլոր բնակիչների համար և մեր օրինակով կնսպատենք, որ քաղաքի հյուրերը ևս հետևեն շրջակայքը մաքուր պահելու կանոններին։




Լրահոս