Կառավարության առանցքային խոստումներից մեկն էլ վերաբերում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, մասնավորապես ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցության շեշտակի բարձրացմանը:
Սակայն դեռ ոչինչ չի նշմարվում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նույնիսկ կոնկրետ ցուցանիշներ է խոստացել. «Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, եւ արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին։ Այսօր կառավարությունում քննարկվում են նաեւ 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր»,- ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի օրերին հայտարարել էր Կարապետյանը:
Օրերս էլ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, խոսելով ներդրումների մասին, հայտարարել էր, թե նախարարության կողմից մոնիտորինգի ենթարկվող 66 ներդրումային ծրագրով 2017թ. համար նախատեսված է մոտ 500 մլն դոլարի ներդրում եւ մոտավորապես 7000-ից ավելի աշխատատեղի ստեղծում: «Ընդամենը ես կարող եմ նշել, որ հուլիսի 1-ի դրությամբ այդ 66 ծրագրով իրականացվել է մոտ 220 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվել մոտ 2700 աշխատատեղ»:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ