
Ստամբուլում իր աշխատասենյակում սպանված են գտել ազգային անվտանգության մարզային վարչության պետ Հաքան Չալըշքանին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Դատախազությունը դեպքի վայրում հետաքննություն է իրականացնում, նախնական վարկածի համաձայն Հաքան Չալըշքանը ինքնասպանություն է գործել: Հաքան Չալըշքանը այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թ. դեկտեմբերին: