WikiLeaks-ը հրապարակել է Մակրոնի նամակագրությունները, որտեղ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WikiLeaks կայքը հրապարակել է ավելի քան 20 հազար էլեկտրոնային նամակ՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական արշավի հետ։ Այնտեղ կան նամակներ կապված նաև Հայաստանի հետ:

Հրապարակված նամակներում կան կարևոր իրադարձությունների ամփոփագրեր, որոնք ուղղված են եղել հենց Մակրոնին:

Այդ ամփոփագրերում, որոնք ուղարկվել են Մակրոնի նախընտարկան շտաբի աշխատակից Աննա Կրիստինին, ներկայացված է նաև Հռոմի պապի` 2016 թ-ի հունիսին Հայաստան այցի արդյունքները, ինչպես նաև նրա ամենակարևոր հայտարարությունները: Մասնավորապես, ասվում է, որ Հռոմի պապը, նկարագրելով 1915թ-ի դեպքերը, դրանք բնութագրել է որպես «ցեղասպանություն», ինչն էլ զայրացրել է Թուրքիային:

Մեկ այլ տեղ անդրադարձ է արվել Հայաստանի էկոնոմիկային.

«Հայաստանը տառապում է բարձր գործազրկությամբ: Բնակչության գրեթե մեկ երրորդը ապրում է աղքատության գծից շատ ներքև: Բայց  համակարգչային արդյունաբերության աճը կարող է փոխել իրավիճակը` տնտեսական առումով », – նշել է ամփոփագրի մեջ Էմանուել Մակրոնը:

Հրապարակված նյութերն ընդգրկում են 2009 թվականի մարտի 20-ից 2017 թվականի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածը։

Նշենք, որ Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Էմանուել Մակրոնն ընտրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում մայիսի 7-ին։




Լրահոս