Երևանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ին, ժամը 16:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակով թաղամասի թիվ 84/4 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: 5 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի ամբողջական դատարկվելը:




Լրահոս