ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրությունները վերածվում են «քաղաքական աճուրդում» մեկօրյա փող վաստակելու մոլուցքի. քաղաքական դիսկուրս գոյություն չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ այսօր Հայաստանում քաղաքական դիսկուրս որպես այդպիսին գոյություն չունի: Ու պատճառն ամենեւին էլ թեմայի բացակայությունը չէ. քաղաքական դիսկուրսի օրակարգային թեմաները մեզանում շատ-շատ են: Օրինակ՝ ո՞րն է Հայաստանի զարգացման տեսլականը, կամ որոնք են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ի՞նչ մեթոդներով պետք է լուծվի հիմնահարցը:

Այս մասին գրեթե չի խոսվում, կամ եթե խոսվում է, ապա շատ սիրողական, զգացմունքային մակարդակով: Զարգացման որեւէ տեսլականի մասին քննարկումներում ավելի շատ հուսալքություն է, երբ մարդիկ արդարացիորեն չեն վստահում իշխանություններին ու չեն հավատում, որ նրանց քայլերը կարող են դրական արդյունքների բերել:

Իսկ Արցախյան հակամարտության մասին քննարկումները «հողատվության» մակարդակի են, երբ փոխզիջման մասին ցանկացած խոսակցություն ավարտվում է «դավաճանի» պիտակ փակցնելով, եւ այս տարիների ընթացքում այդպես էլ չի տրվել մեկ հարցի պատասխան. փոխզիջմանն ընդդիմացողները, բանակցային սեղանին գտնվող փաստաթղթում ամրագրված սկզբունքները չընդունողները խելամիտ լուծման ի՞նչ մեթոդներ են առաջարկում:

Բայց ստեղծված իրավիճակն ամենեւին էլ պատահական չէ: Երկխոսության նախաձեռնողը պետք է լիներ իշխանությունը, քանի որ հենց իշխանության շահերից է բխում որոշումներ կայացնելուց առաջ հասարակության հետ երկխոսելը, հասարակությանն իր քայլերի իմաստը բացատրելը, ճշմարտացիությանը համոզելը:

Մանրամասները՝  տեսանյութում

 




Լրահոս