«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Գագիկ Մելքոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե առայժմ քաղաքական զարգացումներ չեն նշմարվում, ուստի իրենք զբաղված են ազատամարտիկների սոցիալական հարցերով:
Իսկ հարցին, թե ԱԺ ընտրություններից հետո ինչու ոչ մի հետընտրական զարգացում չեղավ, գեներալը պատասխանել է. «Այն եզրակացության եկանք, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ ոչ մի բանի եւ ոչ մի բան չի հետաքրքրում: Փողոց դուրս գալացողը ժողովուրդն է, եթե ժողովուրդը չի ուզում փողոց դուրս գա, մենք ո՞ւմ համար ենք դուրս գալիս փողոց: Այդ նույն ժողովուրդը մեր հետեւից փողոց դուրս չեկավ: Ինքն իր ապագան, իր ձայնը ծախեց 10-ը հազար դրամով, հիմա հանգիստ վայելում է, մինչեւ հիմա կուշտ ուտում է այդ փողերը»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: