Խիստ հսկողություն Երևան – Սևան ավտոճանապարհին. իրավապահները ստուգում են բոլոր մեքենաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ստուգում են Երեւան -Սեւան ավտոճանապարհին վարորդների մեքենանները, ինչպես նաեւ վարորդների տվյալները, որից հետո նոր միայն թույլ են տալիս, որ վերջիններս շարունակեն իրենց ճանապարհը: Ըստ ամենայնի այս խիստ հսկողությունը եւ ստուգումները պայմանավոված են հուլիսի 30-ին Սեւանի «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատիրոջ Աշոտ Հովհաննիսյանի եւ մի խումբ երիտասարդների միջեւ տեղի ունեցա միջադեպի հետ, որի արդյունքում մահացել էր հանգստյան գոտու սեփականատերը, իսկ նրա որդին` Էդգար Հովհաննիսյանը, հոր մահվան վրեժը լուծելու համար Երեւան -Սեւան ավտոճանապարհին սպանել էր Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դավիթ Առաքելյանին:

Իրավապահները խիստ հսկողությունը սահմանել են եւ առանց բացառությունների ստուգում են բոլոր մեքենաները, թերևս,  հնարավոր վտանգներից խուսափելու համար:




Լրահոս