
Ինչպես հայտնի է դարձել «Պրայմ Քրայմ» պարբերականին, ՌԴ Արմավիր քաղաքում կալանավորվել է 44-ամյա օրենքով գող Արա Մուրադյանը, ով քրեական միջավայրում հայտնի է որպես Արա Արմավիրսկի:
Պարբերականի տեղեկություններով, հուլիսի կեսերին Մուրադյանը ձերբակալվեր էր 15 օրով վարչական իրավախախտման համար, որից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել խարդախության համար: Սակայն քրեական գործի մանրամասները դեռևս գաղտնի են պահվում:
Հիշեցնենք, որ Մուրադյանը նախկինում դատվածություն չի ունեցել և գողական ընտանիք է ընդունվել 2012 թվականին` դառնալով Դեդ Հասանի վերջին սանիկներից մեկը: