Իջևանում պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ինչ վիճակում է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ժամը 10.40-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կրակոցներից  հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Արմեն Մեխակի Մազլախանյանը:

Նա տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն: ArmLur.am-ը զրուցեց Դպրաբակի գյուղապետ Հովհաննես Նազլուխանյանի հետ, ով նշեց, թե վիրավորը գտնվում է բժշկական կենտրոնում, գիտակցությունը տեղն է: Նա նշեց, թե վիրավոր զինվորի կյանքին վտանգ չի սպառնում:

Գյուղապետը ասաց, թե զինծառայողն ամուսնացած է, ունի մեկ երեխա, սակայն նախկին կնոջից:




Լրահոս