Պարզվել է Շամիրամ գյուղում կրակոցներ արձակած անձի ինքնությունը, նա դիմել է փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա:

Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը:
Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը:
Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան:

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:
Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննություն է կատարվում:

Հավելենք, որ Շամիրամի գյուղաղպետ Մրազ Բլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրակողը որևէ ազգակացական կապ չունի սգո սրահում գտնվող մարդկանց հետ:

Գյուղապետը նաև հայտնեց, որ, ըստ նախնական տեղեկությունների, մահացել են Զորիկ Օզմանյանը, Աղասի Քյալոյանը և Ամրո Օզմանյանը




Լրահոս