Սգո սրահում վիրավորված անձանցից 2-ն Ազիզ Թամոյանի քեռու տղաներն են. նոր վարկած` կատարվածը վենդետա է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հավաքույթի ժամանակ մասնակիցների վրա կրակելու հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 11 անձ: 3-ը տեղում զոհվել է, 8-ը` վիրավորվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում մահացել է ևս մեկ անձ:

ArmLur.am-ի հետ զրույցում Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը հայտնեց, որ վիրավորներից երկուսը իր քեռու որդիներն են: «Այս պահին շտապում եմ Աստղիկ Բժշկական կենտրոն` տեղեկանալու համար, թե ինչ վիճակում են տղաները»:

Նշենք, որ նախնական վարկածի համաձայն սգո սրահում կրակոցներ արձակած անձը պարտքի շուրջ տարաձայնություն է ունեցել մահացածի հարազտների հետ:
Սակայն սա միակ վարկածը չէ, մեզ հավաստի տեղեկություններ հասան, որ տարիներ առաջ սգո սրահում կրակոցներ արձակած Թելման Քալաշյանի եղբորը սպանել են հոգեհանգստի սրահում գտնվող անձանց հարազատները, ուստի չի բացառվում, որ սա վրեժխնդրության հետեւանք եւս լինի: Ասել է, թե գործ ունենք հերթական վենդետայի հետ:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս