ՖՈՏՈ. Ինչու են անընդհատ գինի լցնում և հավաքում ափսեները. մատուցողների խորամանկություններ, որոնք չեն նկատում սովորական այցելուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր ոլորտ ունի իրեն հատուկ խորամանկություններ, որոնց մասին չեն կարող իմանալ հասարակ մահկանացուները: Խոսքը վերաբերում է նաև ռեստորաններին, որտեղ կան բազմաթիվ խորամանկություններ:

Adme.ru-ն որոշեց կարդալ մատուցողների անկեղծ խոստովանությունները և կիսվել ձեզ հետ մի քանի խորամանկություններով, որպեսզի դուք էլ չխաբվեք:

«Ոսկե սեղանի» կանոններ

Եթե դուք վերջապես ճանաչված սրճարանը դատարկ եք գտել, իսկ մատուցողը ձեզ առաջարկում է նստել պատուհանի մոտ գտնվող սեղանի մոտ, ապա մի զարմացեք: Այդ կերպ հաստատությունները գրավում են մարդկանց՝ տպավորություն ստեղծելով թե մարդիկ շատ են:

«Զբաղված է» գրությունը միշտ չէ, որ նշանակում է, որ սեղանը զբաղված է

Դուք նկատած կլինեք, որ գրեթե բոլոր ռեստորանների ամենալավ սեղանների վրա առկա է «Զբաղված է» գրությունը, սակայն իրականում ոչ բոլոր դեպքերում են դրանք իսկապես զբաղված:

Մատուցողը դիտմամբ ձեր հետևից անմիջապես հավաքում է ափսեները

Սա խորամանկություն է, որպեսզի դատարկ սեղանի մոտ նստելով` դուք ձեզ վատ զգաք և կրկին ինչ-որ բան պատվիրեք:

Մատուցողը դիտմամբ անընդհատ գինի է լցնում

Երբ գինու շիշը հայտնվում է սեղանին, սկսվում է մյուս քայլը. ամեն կումից հետո մառուցողը ձեզ համար կրկին գինի է լցնում: Այդպես է արվում, որպեսզի այն վերջանա ուտելու ընթացքում և դուք նորը պատվիրեք:

Թանկ սննդի անունը վերջում են ասում

Այս հնարքը մտածել են ֆրանսիացիները. երբ մատուցողը սննդատեսակների անուններ է թվարկում, ապա դուք դրանց ծանոթ չլինելով` ինքնաբերաբար հիշում եք վերջինի անունը և այն եք պատվիրում: Իսկ ավանդաբար վերջին ասվածն ամենաթանկ ուտեստն է լինում:

Մի փոքր երաժշտության մասին

Երբ դուք ասում եք, որ իջեցնեն երաժշտության ձայնը, ապա հակառակը, այն բարձրացնում են և միշտ ասում, թե իջեցրել են՝  ձեր ցանկությամբ: Պարադոքսալ է հնչում, սակայն իսկապես ձեզ թվում է, թե այն իջեցրել են: Իրականում երաժշտության արագ տեմպը ձեզ ստիպում է նույնքան արագ ուտել:

Խորամանկություններ կոկտեյլով

Հին գարեջուրը բլենդերով հարում են, որպեսզի թարմություն հաղորդեն: Վարդագույն գարեջուրը հաճախ ստանում են կարմիր և սպիտակ գինիները խառնելով:




Լրահոս