
Արտերկրից մասնավոր դրամական փոխանցումները սկսել են նվազել: ԿԲ հաշտվետության համաձայն, հունիսին տրանսֆերտները կազմել են 147,5 մլն դոլար, ինչը նախորդ ամսվա համեմատ պակաս է մոտ 7,5 մլն դոլարով: Գումարների մեծ մասը` 95,2 մլն դոլար ստացվել է ՌԴ-ից, 13,4 մլն դոլար էլ` ԱՄՆ-ից:
Նկատենք, որ միաժամանակ սկսել է նվազել է գումարների արտահոսքը. մեկ ամսվա ընթացքում երկրից դուրս է բերվել 85,8 մլն դոլար, իսկ մայիսին այն 86,9 մլն դոլար էր: Գումարի արտահոսքը հիմնականում ուղղվել է դեպի ՌԴ. եթե մայիսին դեպի ՌԴ գումարների արտահոսքը 31,9 մլն դոլար էր, ապա հունիսին այն հասել է 34,5 մլնի: