Որքան հարկ են վճարել խմիչք արտադրող ընկերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը հրապարակել է 2017թ. երկրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցուցակը: ArmLur.am-ն այսօր կներկայացնի, թե որքան հարկ են վճարել խմիչք արտադրող և արտահանող ընկերությունները:

Երևանի Կոնյակի գործարան ՝ 42-րդ հորիզոնական, 1 մլրդ 573 մլն 191 հազար դրամ

«Երևանի գարեջուր» ընկերություն՝ 66-րդ հորիզոնական, 959 մլն 992 դրամ, (պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին)

«Պռոշյանի կոնյակի» գործարան՝ 92-րդ հորիզոնական, 794 մլն  698 հազար

«Գյումրի գարեջուր», 129-րդ հորիզոնական, 564 մլն 079 հազար դրամ (պատկանում է Գյումրու քաղաքաետ Սամվել Բալասանյանի ընտանիքին)

«Երևանի Արարատ կոնյակի-գինու, օղու կոմբինատ»՝ 128-րդ հորիզոնական, 565 մլն 220 հազար դրամ  (Գագիկ Ծառուկյան)

«Արմենիա վայն» գինեգործական ընկերություն՝ 97-րդ հորիզոնական, 738 մլն 732 հազար դրամ

«Վեդի Ալկո»՝ 448-րդ հորիզոնական, 123 մլն 354 հազար դրամ  (նախկին պատգամավոր Մանվել Ղազարյան)

«ՄԱՊ» ՓԲԸ ՝ 35-րդ հորիզոնական, 160 մլն 179 հազար դրամ (նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյան)

«Ավշարի գինու գործարան»՝ 332-րդ հորիզոնական, 173 մլն 651 հազար դրամ  (ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյան)

Երևանի շամպայն-գինիների գործարան՝ 313-րդ հորիզոնական,  187 մլն 005 դրամ




Լրահոս