Վատ սովորությունից ազատվելը միշտ էլ դժվար է, իսկ այն ձեռք բերելը չափազանց հեշտ: Վերջին տասնամյակում մենք այնքան ենք կապվել մեր բջջային հեռախոսների հետ, որ առանց դրանց նույնիսկ մեր կյանքը չենք պատկերացնում:
Մենք միշտ օնլայն ենք, ինչ-որ մեկին գրում ենք, ինչ-որ բան կարդում, լուսանկարում ու զանգահարում ենք: Դրանից առաջանում է կապվածություն հեռախոսի հետ, որ մի քանի մարդիկ չեն կարողանում նույնիսկ մի քանի րոպեով առանձնանալ իրենց հեռախոսից:
Այսօր կներկայացնենք, թե ինչու է հեռախոսը մահճակալի մեջ լիցքավորման դնելն ավելի վտագավոր, քան այնտեղ ծխելը:
Միգուցե դուք գիտեք, որ հեռախոսի էկրանին մինչև ուշ գիշեր նայելը վատ սովորություն է: Եվ այստեղ հարցը քնի ցիկլի խախտման մեջ չէ: Ամեն անգամ, երբ դու որոշում ես սմարթֆոնով խաղեր խաղալ, նամակների պատասխանել կամ նորություններ կարդալ, ապա քեզ վտանգի ես ենթարկում:
Սմարթֆոնի հետ ցանկացած գործողություն լիցքավորման նվազման պատճառ է դառնում: Շատ մարդիկ հեռախոսը լիցքավորման են թողնում ամբողջ գիշեր: Սակայն դա շատ մեծ սխալ է, քանի որ այդ ժամանակ հեռախոսը տաքանում է, և դա կարող է նույնիսկ հրդեհի հանգեցնել:
Եթե լիցքավորիչն իրենը չէ, ապա այն ևս կտաքանա և ավելորդ խնդիրների կհանգեցնի:
Եթե ձեր երեխան սիրում է մինչև ուշ գիշեր հեռախոսով զբաղվել և նաև այն ժամանակ, երբ լույսն անջատված է, իսկական պահն է անհանգստանալու:
Ահա մի քանի կանոններ, որոնք կօգնեն քեզ խուսափել վատ հետևանքներից հեռախոսի լիցքավորման ժամանակ:
Լիցքավորման ժամանակ հեռախոսը պահեք հարթ և պինդ տարածության վրա,
Մի օգտվեք հեռախոսից, որը լիքավորվում է տվյալ պահին,
Մի թողեք հեռախոսը լիցքավորման փափուկ տեղերում, ինչպես մահճակալը կամ անկողինն է: