
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայի շրջանային դատարանի իրավապահ մարմինների աշխատակիցների վրա իրականացված հարձակումից հետո: երեք մեղադրյալ սպանվել է, իսկ երկուսը հրաձգային վնասվածքներ են ստացել: Ռուսական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում:
«Մեղադրյալներից մեկը հարձակվել է ուղեկցորդի վրա և սկսել խեղդել նրան: Արդյունքում՝ մեղադրյալներին հաջողվել է ազատվել և վերցնել ուղեկցորդների զենքը: Երրորդ հարկում աշխատակիցների հետ փոխհրաձգություն է սկսվել, որի ընթացքում Ռոսգվարդիայի աշխատակիցներից մեկը վնասվածք է ստացել ուսի հատվածում, երեք մեղադրյալ ոչնչացվել է, ևս երկու մեղադրյալ ծանր հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է», – նշում են կայքերը: