«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Gallup International Association-ի անցկացրած հարցումների համաձայն՝ իր կյանքի որակից լիովին գոհ է քաղաքացիների 12,1, ամենևին գոհ չէ 14,8 տոկոսը:
Ըստ «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Նավասարդյանի. «Հարցվածների 1,7 տոկոսն ընտանիքի նյութական ապահովվածությունը գնահատել է «շատ լավ», 60,2 տոկոսը նշել է «միջին», իսկ ահա «վատ»՝ 15,4 տոկոսը: Հարցին՝ ինչպես են գնահատում երկրի տնտեսական վիճակը. հարցվածների 0.3 տոկոսը պատասխանել է շատ լավ, իսկ ահա շատ վատ է որակել 32,3 տոկոսը»:
Ինչպես են գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցին 12,6 տոկոսը պատասխանել է՝ լիովին դրական, 7,6 տոկոսը գործադիրի ղեկավարի աշխատանքը գնահատել է լիովին բացասական:
«Համեմատած մարտ ամսվա ցուցանիշների հետ՝վարչապետի գործելաոճը լիովին դրական գնահատողների թիվը զգալի նվազել է: Այն ժամանակ Կարեն Կարապետյանի գործելաոճը լիովին դրական գնահատում էր 25,1 տոկոսը: Իսկ ահա կառավարության գործունեության վերջին 8 ամիսների գործելաոճը լիովին դրական է գնահատել հարցվածների 10,1 տոկոսը, լիովին բացասական՝ 11,8 տոկոսը»,- նշեց Արամ Նավասարդյանը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: