ՖՈՏՈ. Ինչու է ոստիկանությունը ուժեղացված հսկողություն իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է սահմանել ՀՀ տարբեր քաղաքներ մտնող բոլոր ավտոճանապարհների վրա: Ուժեղացված ծառայությունը կապված է երեկ՝ օգոստոսի 1-ին, եզդիաբնակ Շամիրամ գյուղում անհայտ անձի կողմից գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահում կրակոցներ արձակելու դեպքի հետ, որի ընթացքում 3 մարդ տեղում զոհվել էր, 8-ը՝ վիրավորվել: Ավելի ուշ տուժածներից մեկը վիրահատության ժամանակ մահացել էր:

Ոստիկանության փոխանցմամբ՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը՝ Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյան:

Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս