«Հայփոստ»-ի աշխատակցին մտերի՞մ մարդ է թալանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում երեկ՝ օգոստոսի 1-ին, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել «Հայփոստ» ընկերության աշխատակից Սիրանույշ Մատինյանի բնակարանից: Այն գտնվում է գողություն է եղել Շիրակի խճուղու բնակիչ՝ 53-ամյա Սիրանույշ Մատինյանի տանից։

Կինը այս մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնում` ասելով, թե օգոստոսի 1-ին` ժամը 09-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ իր բնակարանից հափշտակել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար, իսկ ննջասենյակից տարել նաև ժամացույց, և 28 գրամ կշռով ոսկյա թեւնոց։

Armlur.am-ին հասած տեղեկություններով՝ բնակարանի տան դուռն ու ապակիները վնասված չեն: Ստացվում է՝ գողը կամ գողերն իրենց գործն արել են դուռը բանալիով բացելու եղանակով, որն էլ հիմք է տալիս կասկածել, որ գողությունն իրականացրել է ընտանիքին մոտ կանգնած անձնավորություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։ Մեզ հասած տեղեկություններով՝ բնակարանում ապրել են տիկին Սիրանույշը, ամուսինն ու տղան:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս