Երեկ` օգոստոսի 1-ին, Վայոց Ձորի մարզում, ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ջերմուկ-Կեչուտ ավտոճանապարհի խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Զիրակ» հանդամասում Lexus մակնիշի ավտոմեքենա կա, գրում է aravot.am-ը և հավելում, որ, ըստ SHAMSHYAN.com-ի, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Lexus RX 330 մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին թալանված վիճակում, որը պատկանում էր քաղաքացի Գեղամ Պետրոսյանին:
Aravot.am-ի տեղեկություններով, Գեղամ Պետրոսյանը (լուսանկարում) ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանն է, որը հանգստանալիս է եղել Ջերմուկի «Օլիմպիա» հյուրանոցում: Նախնական տվյալներով, մեքենան առեւանգել են հենց հյուրանոցի բակից: Պարզվում է, որ բացի մեքենայի թալանից, հանցագործը գողացել է նաեւ դեկանի ոսկե զարդերը հենց հյուրանոցի այն սենյակից, որտեղ գողության պահին դեկանն ու կինը քնած են եղել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: