
5-ամյա որդուն սպանելու համար մեղադրվող Արամազդ Անդրեասյանը դատարանում ընդունել է իր մեղքը, դատավճիռն էլ կնհչեցվի օգոստոսի 23-ին, այս մասին հայտնում է CBS News-ը:
Հիշեցնենք, որ փոքրիկն անհետացել էր ապրիլի 21-ին, ում դին հայտնաբերվել էր հուլիսի 1-ին: Մեղադրող կողմը կարծում է, թե Արամազդ Անդրեսյանը «Դիսնեյլենդ» այցելությունից հետո սպանել է իր որդուն՝ կնոջը չվերադարձնելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կալիֆորնիայի 35-ամյա բնակիչ Արամազդ Անդրեսյան-ավագը, որը կասկածվում է 5-ամյա որդու՝ Արամազդ Անդրեսյան-կրտսերի սպանության համար, չի պատրաստվում ընդունել մեղքը: