ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը չի ցանկանում անդրադառնալ իր ավտոմեքենան թալանելու դեպքին: Ինչպես հայտնի է՝ Գեղամ Պետրոսյանը հանգստանալիս է եղել Ջերմուկի «Օլիմպիա» հյուրանոցում, նրա մեքենան առևանգել են հենց հյուրանոցի բակից:
Պարզվում է, որ բացի մեքենայի թալանից, հանցագործը գողացել է նաև դեկանի ոսկե զարդերը հենց հյուրանոցի այն սենյակից, որտեղ գողության պահին դեկանն ու կինը քնած են եղել:
Երբ մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց դեկանին, վերջինս նշեց, թե չի ցանկանում անդրադառնալ այդ դեպքին: «Դեպք է, տեղի է ունեցել, հո տժվժիկ չե՞նք սարքելու», – նշեց նա: