Կարեն Բոթոյանը քննարկել է մարզում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի գործադիր տնօրեն, Գյումրիի Տեխնոլոգիական Կենտրոնի Բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանին: Մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել հյուրին հրավերն ընդունելու համար, ապա ներկայացրել մարզում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված և նախանշված աշխատանքները:

Կարեն Բոթոյանը նշել է, որ շատ է կարևորում Գեղարքունիքում ՏՏ-ի ոլորտի զարգացումը, հավելելով, որ ոլորտում լուրջ քայլեր իրականացնելը լինելու է իր գործունեության առաջնահերթություններից մեկը:

Ամալյա Եղոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշելով, որ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել մարզում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Նա նշել է, որ որոշակի ուսումնասիրություններ իրականացնելուց հետո հնարավոր կլինի կարճ ժամանակում Գեղարքունիք ներմուծել մեկնարկային կրթական ծրագրեր, որոնց արդյունավետությունն արդեն ապացուցվել է այլ մարզերում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ոլորտին առնչվող տարաբնույթ ծրագրերի մեկնարկի հնարավորությունները Գավառ, Վարդենիս, Վարդենիկ, Սևան և մարզի այլ խոշոր համայնքներում: Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս ավելի ընդլայնված կազմով հանդիպում կազմակերպել մարզից նախապես ընտրված համայնքներից մեկում։

Գեղարքունիքի մարզպետարան




Լրահոս