
Նոր Մոսկվայում հայ և ուզբեկ շինարարների խմբերի միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որի հետևանքով վեց մարդ է վիրավորվել, հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Նոր Մոսկվայում՝ Կոմունարկայում գտնվող շինհրապարակում: Ծեծկռտուքի մասնակիցներն օգտագործել են մուրճեր, բահեր և շինարարական այլ գործիքներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ կոնֆլիկտը տեղի է ունեցել շինարարական օբյեկտի երկու խմբերի միջև, որի ընթացքում մասնակիցներն իրար մարմնական վնասվածքներ են հասցրել: